-
27.01.2014|
13:00
Կիպրոսի Մելքոնյան վարժարանի մի խումբ շրջանավարտներ կոչ-բաց նամակ են հղել Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչությանը` վերաբացելու Մելքոնյան կրթական հաստատությունը մասնավորապես սիրիահայ աշակերտների համար: Նամակի մեջ նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով սիրահայերը ծանր կորուստներ են կրում:
-
23.01.2014|
21:41
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ դրա նպատակը բուհերի միջև մրցակցության և դրանց հաշվետվողականության բարձրացումն է, բուհական համակարգի շահառուների՝ բուհերի մասին բաց և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորության ընդլայնումը, ինչպես նաև հասարակության իրազեկվածության բարձրացումը` կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ:
-
23.01.2014|
14:18
Այսուհետ պետական պատվերով, միջգերատեսչական և միջպետական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողները տարկետման իրավունք կստանան միայն կառավարության սահմանած դեպքերում և կարգով:
-
22.01.2014|
13:13
Ո՞վ է լինելու թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ղեկավարը: Ե՞րբ կհրապարակվեն թեկնածուների անունները:
ԵԹԿՊ-ից irates.am-ին հայտնեցին, որ կրթության և գիտության նախարարությունից պաշտոնական հայտարարություն հարցի վերաբերյալ դեռևս չեն ստացել:
-
22.01.2014|
11:55
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերում անցկացնում է 1-ին կուրսեցիների կրթաթոշակի մրցույթի իրազեկման ակցիաներ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ տեղեկացված լինեն և դիմեն մրցույթին։
-
21.01.2014|
00:55
Ըստ news.am կայքի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի երկու դասախոսներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով ամբիոնում ստեղծված իրավիճակին և արաբերենի ու արաբերեն դասավանդող մասնագետների նկատմամբ վերաբերմունքին: Ամբիոնում ստեղծված իրավիճակը նրանք պայմանավորել են ամբիոնի վարիչի՝ գունավոր հեղափոխությունների նկատմամբ համակրանքով, որով էլ նա առաջնորդվում է իբր՝ մասնագետներին նախապատվություն տալիս:
-
20.01.2014|
13:32
«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը հանդես են գալիս հերթական նորարարական նախաձեռնությամբ: «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը:
-
20.01.2014|
11:30
Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
-
16.01.2014|
17:36
Կառավարությունը փորձում է շահել երիտասարդության սիրտը։ ԿԳ նախագահ Արմեն Աշոտյանը կառավարության նիստում առաջարկեց մայիսի 16-ը պետականորեն հայտարարել Երիտասարդության օր։
-
14.01.2014|
11:53
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ստորագրել է հրաման, համաձայն որի` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը և նշանակումը:
ծների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am