Սեպտեմբերի 25-ի դրությամբ` Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,25 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով:
Խաչվերաց (Սրբխեչ) կամ ՈՒլնոց տոնը, որը քրիստոնեական տոնացույցում նշվում է ամեն տարվա սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի օրը, հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Սեպտեմբերի 14-18-ին հանրապետության սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` 3-4, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով:
Բոլորս էլ գիտենք և գործածում ենք «փնթի» բառը: Ըստ ժամանակակից բառարանների՝ փնթի նշանակում է «կեղտոտ, անմաքուր», ինչպես նաև՝ «հարդարանքին, կարգուկանոնին չհետևող մարդ»:
Պետք է առնվազն անհույս նեոլիբերալ լինես, որպեսզի հավատաս այն պնդումներին, որ «Թրամփի երթուղին» թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի անվտանգությունը: Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգտոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա...