-
27.07.2012|
03:00
Այս անգամ կանդրադառնանք մեզանում ընդունված և չընդունված դիմելաձևերին, կներկայացնենք դրանց ծագումը: Հետևությունները պետք է միասին անենք: Եվ այսպես, այսօր ամենատարածված դիմելաձևի՝ «պարոնի» մասին:
-
13.07.2012|
02:02
Այս զրույցում կներկայացնենք կենդանիների խումբ նշանակող բառ՝ տավար: Տեսնենք, թե ինչ է նշանակում «տավար» բառը, արդյոք բնիկ հայերե՞ն բառ է։ Չէ՞ որ շատ ու շատ լեզուներում կա այդ բառը, ո՞վ է ումից վերցրել:
-
29.06.2012|
00:38
Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չկա «էգուց» և «ինքնահող» բառերի միջև: Տեսնենք՝ իրո՞ք այդպես է, թե՞ ոչ:
-
22.06.2012|
12:49
Դունչն ու հատկապես դնչիկը նույնպես շատ են գովերգվել բանաստեղծների ստեղծագործություններում, որքա՜ն գեղեցիկ դնչիկներ են նկարել նկարիչները: Կխոսենք հայերեն «դունչ», «ունչ», «ընչացք» և «բեղ» բառերի մասին:
-
15.06.2012|
00:11
Քանի որ «Ի սկզբանէ էր Բանն, և Բանն էր առ Աստուած, և Աստուած էր Բանն», ապա մեր զրույցները կսկսենք Աստծու անունից:
Մենք երբվանի՞ց ենք Արարչին կոչել Աստված, արդյո՞ք հայերեն է հայ Աստվածը, ի՞նչ են ասում այս մասին տարբեր գիտնականներ:
-
08.06.2012|
00:15
Այս զրույցը ևս առնչվում է հավատին և կրոնին: Այս անգամ ևս ստուգաբանություն-բանալին պտտենք «երեխա» բառի փականքի մեջ, բացենք բառի դռները և ներս մտնենք, տեսնենք, թե իր մեջ պարփակած ինչ խորհուրդ ունի առաջին հայացքից ամենասովորական «երեխա» բառը:
-
25.05.2012|
23:05
Բոլորս գիտենք, որ «մազապուրծ» նշանակում է «հազիվհազ պրծած, մի կերպ փորձանքից, աղետից պրծած, ազատված»: Իսկ ինչպե՞ս է առաջացել այս բառը, ի՞նչ արմատներից է կազմված: Առաջին հայացքից թվում է, թե կազմված է «մազ» և «պրծնել» բառերից: Բայց կա «մազապուրծ» բառի ավելի հին և ընտիր՝ «մազապուր» ձևը:
-
18.05.2012|
05:57
Խոսքը հայերենում լայնորեն գործածվող «կամաց» բառի մասին է: Ի՞նչ հետաքրքրություն կարող է ներկայացնել այս ամենասովորական բառը, որն այսօր նշանակում է «ոչ արագ, դանդաղ», «հանգիստ, մեղմ, հուշիկ», «ցածրաձայն, ցածր, զգույշ», «աստիճանաբար»: