«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Մեր օրերում խաղամոլության ամենամեծ չարիքը օնլայն խաղերն են

Մեր օրերում խաղամոլության ամենամեծ չարիքը օնլայն խաղերն են
01.12.2024 | 15:20

Բոլոր այն սովորությունները, որոնք կախվածություն են առաջացնում, վտանգավոր են առողջության ու կյանքի համար։ Եթե ծխախոտից կախվածությունը ոչնչացնում է մարդու թոքերը և նաև հանգեցնում քաղցկեղի ու սրտի ինֆարկտի, ապա խաղերից ու թմրանյութերից կախվածությունը շատ ավելի արագ է մահ ու ողբերգություն բերում։

Խաղամոլությունը ողբերգական է ոչ միայն կոնկրետ մարդու՝ խաղացողի համար, այլև նրա ընտանիքի անդամների, հարազատների ու մտերիմների համար։

Մեր օրերում խաղամոլության ամենամեծ չարիքը օնլայն խաղերն են, որոնք վիվարոների ու նմանատիպ բուքմեյքերների միջոցով մտնում են տներ ու քանդում դրանք։

Մեկ անգամ խաղացիր, ընկնում ես թակարդն ու անընդհատ գումար դնում այդ չարիքի մեջ, հուսալով, թե գոնե մեկ անգամ խոշոր շահում կունենաս, այնինչ, դա անընդհատ տանում ու տանում է։ Մարդիկ ծախսում են իրենց վերջին դրամը, գրավադրում տները, մեքենաները, ունեցվածքը՝ ընտանիքն ու երեխաներին թողնելով դրսում։

Խաղամոլության հետևանքով բազմաթիվ մարդիկ ինքնասպանություն են գործում՝ չկարողանալով հաղթահարել այդ չարիքը։

Մի խաղացեք թեկուզ հետաքրքրության համար։ Ամենաառաջինը հենց ամենավտանգավորն է։

Ձեր հեռախոսների մեջ մի ներբեռնեք այդ բուքմեյքերների ծրագրերը։ Հեռացրեք դրանք ու ապրեք մարդավարի։ Սիրեք ձեր երեխաներին ու հարազատներին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6641

Մեկնաբանություններ