ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Զոհվեց այաթոլլահ Ալի Խամենեին` Իրանի առաջնորդը

Զոհվեց այաթոլլահ Ալի Խամենեին` Իրանի առաջնորդը
01.03.2026 | 10:44

Ամերիկա-իսրայելական հարվածների արդյունքում երեկ սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը, ով 1989 թվականից փաստացի գլխավորում էր մեր հարևան պետությունը:

Լուրը պաշտոնապես հաստատված է, Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ:

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Խամենեին հետևողականորեն հանդես էր գալիս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» դեմ, ինչի մասին պարբերաբար հայտարարում էր Թուրքիան:

Թեև ինքնին Խամենեիի մահը կարևորագույն իրադարձություն է ու անդառնալիորեն փոխելու է Իրանն ու տարածաշրջանը, սակայն այս պահին կա երեք հիմնական հարց.

ո՞վ է փաստացի ղեկավարելու երկիրը,

ինչքա՞ն սահուն ու անցնցում կլինի անցումը իշխանական համակարգի ներսում,

ինչպե՞ս դա կազդի ընթացող պատերազմում Իրանի վճռականության վրա:

Այս հարցերի պատասխանը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: Եվս մի պարադոքսալ բան. չփախնելով ու զոհվելով` Խամենեին գուցե արել է գլխավոր քայլը, որը կապահովի իշխող թիմի ամրությունը: Դեռ օրեր առաջ «Նյու Յորք Թայմսի» մի քանի աղբյուր պնդում էին, որ այաթոլլահ Խամենեիի մահվան դեպքում երկիրը փաստացի ղեկավարելու է Ալի Լարիջանին` Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ով համարվում է ամենախիստ պահպանողականներից մեկը:

Իսկ մեզ մնում է հուսալ, որ Իրանը կլինի կայուն ու կշարունակի դիմագրավել թշնամիներին (ինչը դեռևս առկա է), հակառակ դեպքում կարող են զարգանալ վատագույն սցենարները:

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ