ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Հայի վերաբերմունքը մզկիթի նկատմամբ

Հայի վերաբերմունքը մզկիթի նկատմամբ
03.05.2026 | 14:24

Մի առիթով անդրադաձել եմ ադրբեջանական կողմի պաշտոնական այն անթիվ կեղծիքներից մեկին, ըստ որի՝ Հայաստանի տարածքում իբր 150 մզկիթ է ոչնչացվել, հետո մտքափոխվեցին, դարձրին 300՝ առայժմ, տեսնենք հետո ինչ թիվ կհորինեն։ Հանգամանորեն պարզաբանել եմ, թե խորհրդային աթեիզմի շրջանում իրականում որքան սակավաթիվ մզկիթ է եղել, իսկ ոչնչացվել կամ պղծվել են ընդհանրապես կրոնական կառույցները ողջ ԽՍՀՄ տարածքում, առավելապես՝ վանքերը և եկեղեցիները։

Եվ այս ամենի համատեքստում, երբ զուգահեռ հուշող հռետորական հարց ենք հնչեցնում, թե ինչպե՞ս կվարվեն հայերը իբր իրենց հանձնված մզկիթի հետ, ստացվում է, որ աներկբա հաստատում ենք, որ կվարվեն ադրբեջանական կեղծ վարկածին համահունչ։ Բայց ողջ ցավն էլ այն է, որ նման հարցերի պատասխանելիս, բացարձակ պետք չէ անհիմն ենթադրություններ անել, քանզի հանրահայտ է, որ մզկիթների հետ հայը կվարվի ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, վարվել է հանձնված Շուշիում, այսինքն՝ վերանորոգել և մինչև վերջ պահպանում էր որպես պատմամշակութային արժեք։ Պարադոքսն այն է, որ այդ մզկիթը մնաց կատարյալ անվնաս՝ անգամ 44-օրյա պատերազմում Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց Եկեղեցու ՍԱԴՐԻՉ գնդակոծությունից հետո։

Հ.Գ. Երբ նոր էր սկսվել Արցախյան շարժումը, խորհրդային անմիտ քաղաքականության արդյունքում շրջանառության մեջ էր դրվել, այսպես կոչված, «պարիտետային սկզբունքը», որով հավասարության նշան էր դրվում կյանքի իրավունքի համար ազգային ազատագրական պայքար մղող հայության և սումգայիթյան, բաքվի և նմանաբնույթ այլ հակամարդկային ջարդերի կազմակերպիչ ադրբեջանական իշխանության նկրտումների միջև (սրանք հրապարակախոսական բառեր չեն, այդ քրեական գործերից շատերի հետ ի պաշտոնե անմիջականորեն եմ առնչվել)։ Հիմա մի տեսակ «դեժավյու» է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3508

Մեկնաբանություններ