ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

21-րդ դարի քաղաքականության մեջ հատկապես կարևոր դեր է ստացել համոզելու արվեստը

21-րդ դարի քաղաքականության մեջ հատկապես կարևոր դեր է ստացել համոզելու արվեստը
22.05.2026 | 15:38


Առաջին համաշխարհայինում կարևոր էր նավը խորտակելը, իսկ թե դրա մասին ով կիմանար, խորտակողներին չէր հետաքրքրում։

Երկրորդ համաշխարհայինում կարևոր էր և՛ նավը խորտակելը, և՛ դրա մասին բոլորին հայտնելը։ Ներկա ժամանակներում կարևոր չէ՝ նավը խորտակվե՞լ է, թե ոչ․ կարևորը, որ բոլորը հավատան, թե նավը խորտակվել է։

Այս ռազմավարությամբ էլ Թրամփը պատերազմ է վարում Իրանի դեմ։ Կարևոր չէ Իրանին հասցրած իրական հարվածը․ կարևորը, որ կարողանա ամերիկացիներին համոզել, թե Իրանի ամբողջ պոտենցիալը ոչնչացված է։

Նույնը «խաղաղություն» կոչվածի ռազմավարությունն է։ Կարևոր չէ, որ ներկայացվող «խաղաղությունը» իրականում Կկվի զիջումներով ժամանակ ձգելն է, կարևոր չէ, որ իրենց «խաղաղությունը» ընդհանրապես պարադիգմալ սխալ է։ Կարևոր է, որ մակերեսային ու պրիմիտիվ մասսան դրան հավատա, ու հավատում է։

Բայց, հանուն արդարության, պետք է նշել նաև այս հարցում հայրենի ընդդիմությունների ապիկար դերը։ 21-րդ դարի քաղաքականության մեջ հատկապես կարևոր դեր է ստացել համոզելու արվեստը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ