Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Արարատակենտրոնությունն է, որ բոլորիս, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, բերում է ընդհանուր հայտարարի

Արարատակենտրոնությունն է, որ բոլորիս, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, բերում է ընդհանուր հայտարարի
28.07.2026 | 15:15

Հայաստանը կարող է խոսել Թուրքիայի հետ, բանակցել Ադրբեջանի հետ, պայմանագրեր կնքել, հարաբերություններ զարգացնել, սակայն՝ ժայռացած Հայաստան մնալով, ամուր ինքնությամբ ու ինքնաճանաչողության բարձրագույն աստիճանով։

Հայաստանը չի կարող հրաժարվել սեփական և աշխարհասփյուռ Հայ ժողովրդի հիմնարար շահերից և զուգահեռաբար բանակցել այս երկուսի հետ։ Սա ինքնաոչնչացման տանող ուղի է։ Մեր Երկրի իշխանությունները դարձել են թուրանական հետաքրքրություններ արտահայտող մարմիններ։ Ռուսաստանը իրեն լավ չպահեց Արցախյան հարցում։ Սա՝ մեղմ ասած։ Նա դավաճանեց` աշխարհում, իրեն ամենահավատարիմ արցախահայությանը։ Սակայն Ռուսաստանը չի վերացել, իր տեղում է, և վերջինիս հետ բանակցելու ժամանակ ևս պիտի լինենք մեր ազգային դիրքերում։ Ռուսաստանի իշխանությունը այսօր կա, վաղը ուրիշը կլինի։ Իսկ Հայ և ռուս ժողովուրդների, ինչպես նաև Իրանի ժողովրդի իրական շահերը բազմաթիվ համընկնումներ ունեն։ Ուղղակի, արհամարհելով ու ամեն օր ռուսական «լրտեսներ» բանտարկելով, մենք վտանգում ենք մեր վաղվա օրը, մեր ժողովրդին ու արտադրողներին զրկում ենք բնական շուկաներից։

Այսօրվա ՀՀ իշխանության քաղաքականությունը, թվացյալ խաղաղության պայմաններում, քանդում, ավերում է դարերով ու հազարամյակներով ձևավորված այն արժեհամակարգը, որը մեր ողնաշարն էր դարձել, և եթե ինքնության վերականգնման ու արժեհամակարգի փրկության իմաստով դրական շրջադարձ չկատարվի, Սփյուռքը և Եկեղեցին պարտավոր են ստույգ քայլեր ձեռնարկել Հայաստանից դուրս արժեհամակարգային նոր կառույցներ ստեղծելու և այդ արժեքները սերմանելու համար։

Արարատը Հայ ժողովրդի սիրտն է, նրա կենտրոնը, նրա սուրբ խորհրդանիշը։ Արարատակենտրոնությունն է, որ մեզ բոլորիս, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, բերում է ընդհանուր հայտարարի։

Հայաստանում պետական երկու լեզու պիտի լինի։ Բոլոր նրանք, ովքեր Արևմտյան Հայաստանի ժառանգներն են, պիտի զգան, որ Մայր Հայաստանը ճանաչում է Արևմտահայերենը Արևելահայերենին հավասար։ Նույն մոտեցումը պիտի լինի Արևելահայերենին` Սփյուռքի դպրոցներում։ Սրանք երկրորդական հարցեր չեն։ Միավորման ու իրար գտնելու, հարգելու, սիրելու լուծումներ են։

Արցախի հարցը, արցախցիների վերադարձի հարցը չեն կարող սակարկման ու փոխանակումների հարց լինել։ Քսանմեկերորդ դարում իր բնօրրանից տեղահանված ժողովուրդը պիտի վերադառնա իր սուրբ հողը։ Այս հարցը համար մեկը պիտի լինի համայն Հայության և Հայ Դատի մարմինների օրակարգերում։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 4322

Մեկնաբանություններ