Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

35 տարի առաջ Արցախը հռչակեց իր անկախությունը

35 տարի առաջ Արցախը հռչակեց իր անկախությունը
02.09.2026 | 14:14

Սեպտեմբերի 2-ը երբեմնի մեր ամենահպարտ, ամենալուսավոր տոնն էր։ Այսօր այդ օրը դարձել է անտանելի լռության, խորը ցավի և բաց վերքի հիշեցում։

Արցախը պարզապես հողակտոր կամ աշխարհագրական տարածք չէր այն մեր ազգային ողնաշարն էր, մեր հավաքական արժանապատվության բերդն ու մեր տեսակի ինքնության հենասյունը։ Արցախի կորուստը, հարյուր հազարավոր հայրենակիցների բռնի տեղահանումն ու դարավոր հայկական օջախների հայաթափումը ոչ թե պատահականություն էին, այլ քաղաքական աններելի ձախողման, անգործության և թշնամական ծրագրերին հարմարվելու ողբերգական հետևանք։

Այսօր մեզնից խլել են տոնելու իրավունքը, բայց ոչ ոք չի կարող խլել մեր հիշողությունը։ Յուրաքանչյուր կորցրած լեռ, քարուքանդ եղած տուն, լքված գերեզման ու անավարտ մնացած երազանք պահանջում են արթնություն, այլ ոչ թե թմբիր։ Հայրենիքի կորուստը չի կարող դառնալ «սովորական» կամ «անցյալ» այն պետք է դառնա մեր ազգային վերածննդի գլխավոր շարժիչ ուժը։

Ամուր, միասնական ու անսասան՝ մինչև ազատության ու արդարության վերջնական հաղթանակը։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 3732

Մեկնաբանություններ