Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Չասե՛ք, որ սա միջանցք չի

Չասե՛ք, որ սա միջանցք չի
08.08.2025 | 15:11

Իսկ կա՞ տարբերություն, թե միջանցքի անունը ինչ կլինի` Թրամփի ճանապարհ (TRIP) թե՞ Զանգեզուրի միջանցք։

Եթե միեւնույն է, գործելու են նույն պայմանները, ինչ միջանցքի դեպքում, եթե Հայաստանը իր ցանկացած պահին չի կարող փակել ճանապարհը, և եթե նույն սկզբունքը չի գործելու հայերի համար Ադրբեջանի տարածքում։

ՈՒ չասեք, որ սա միջանցք չի...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5321

Մեկնաբանություններ