ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Համոզվածությունը «չքաշի՞»

Համոզվածությունը «չքաշի՞»
12.01.2018 | 02:20

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի համոզվածությունը, թե վառելիքի գնի բարձրացումն էական ազդեցություն չի ունենա գյուղատնտեսության ոլորտում գնագոյացման վրա, ուղղակի զարմացնում է։ Այն չի տեղավորվում ո՛չ տնտեսական հաշվարկներում, ոչ էլ դիմանում է կյանքի փորձին։ Տրամաբանական է, որ վառելիքի թանկացումն ուղղակիորեն առաջացնում է գների բարձրացում բոլոր ոլորտներում, և գյուղատնտեսությունը չի կարող այդ գործընթացից դուրս մնալ։ Սրանից բացի, այս օբյեկտիվ պատճառին ավելանում է սուբյեկտիվը` մարդկանց ագահության գործոնը, և գներն արդեն պատրաստ են «թռիչքի»։ Ի վերջո, սա առաջին դեպքը չէ, երբ պետական պաշտոնյան վստահեցնում է, որ գների էական բարձրացում տեղի չի ունենա, սակայն իրականում հակառակն է լինում։

ՈՒրեմն ինչո՞վ է պայմանավորված Ռոբերտ Մակարյանի այս լավատեսությունը։ Գործադիրի երեկվա նիստին հաջորդած ճեպազրույցում փոխնախարարը մեր այս դիտարկմանը չհամաձայնեց. «Դիզվառելիքի այսօրվա գների պայմաններում գյուղմթերքի գների էական բարձրացում չի լինի։ Մենք շարունակում ենք մեր վերլուծություններն ու ուսումնասիրությունները։ Եթե խնդիր առաջանա, ապա մենք պատրաստ ենք սուբսիդավորելու դիզվառելիքի գինը»։ Փաստորեն, գյուղատնտեսության նախարարությունը ստիպված է ընդունել, որ առանց սուբսիդավորման ոլորտը չի կարող զարգանալ, չնայած այն բանին, որ գյուղնախարար Իգնատի Առաքելյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրից տարբեր առիթներով նշել է, թե պետք է վերջ տալ սուբսիդավորման քաղաքականությանը։

«Մեր նախարարը նման բան չի ասել։ Մեր բոլոր ծրագրերն ունեն սուբսիդավորման ուղղվածություն։ Նախարարի ասածն այն էր, որ հնարավորության դեպքում այդ միջոցներն ուղղենք նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչը կնպաստի բերքատվության բարձրացմանը և ինքնարժեքի նվազեցմանը։ Այսինքն, մենք խնդիր ունենք մրցունակ դարձնելու գյուղատնտեսությունը։ Այժմ, երբ անհրաժեշտություն առաջանա, կսուբսիդավորենք դիզվառելիքի գինը»,- ասաց փոխնախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ