ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

ՎՊ-ն ամփոփեց Գյումրու քաղաքապետարանի խախտումները

ՎՊ-ն ամփոփեց Գյումրու քաղաքապետարանի խախտումները
20.12.2013 | 00:09

«Իրատես de facto»-ն գրել էր, որ հոկտեմբեր ամսին քաղաքապետարանում Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել 2013 թվականին Գյումրու քաղաքապետարանի իրականացրած գնումների առնչությամբ: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը Գյումրիում վերջին անգամ ստուգումներ է անցկացրել 2009-ին և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարած կառույցում հայտնաբերել բազմաթիվ խախտումներ ու պետական միջոցների փոշիացման բազմաթիվ դեպքեր: Ըստ ՎՊ-ի զեկույցների՝ քաղաքապետարանում խախտումների ընդհանուր չափը կազմել էր ավելի քան 430 միլիոն դրամ:
Մեր տեղեկություններով, այս տարվա ստուգման արդյունքների ամփոփիչ փաստաթուղթն արդեն Գյումրու քաղաքապետարանում է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վերահսկիչի ակտում տեղ են գտել Գյումրու նախակրթարանների սննդի գնումների հետ կապված որոշ խախտումներ: Բացի այն, որ նախակրթարանների տնօրեններին սնունդը պարտադրվել է գնել Գյումրու ամենաթանկ խանութներից մեկից`«Կառոնայից», սննդի գները բոլոր վճարային փաստաթղթերում ուռճացված են եղել: Սա չի վրիպել ՎՊ-ի աչքից:
Վերահսկիչ պալատի աչքից չեն վրիպել նաև Գյումրու զարգացման հիմնադրամի ծախսերում առկա որոշ անճշտություններ: Սամվել Բալասանյանն այս հիմնադրամը ստեղծել է, իբր, Գյումրու համար գումարներ հավաքելու, ձեռներեցների հանգանակությունները կուտակելու համար, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, այդ հիմնադրամի միջոցները ծախսվել են ոչ նպատակային, մասնավորապես այդ հիմնադրամի միջոցներով են ֆինանսավորվել մի շարք գործուղումներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ