ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Մեր դեմ տրանս­գեն­դե­րի հայ­ցով դա­տա­րա­նի վճ­ռի փո­խա­րեն վա­րույ­թը վերսկ­սե­լու ո­րո­շում

Մեր դեմ տրանս­գեն­դե­րի հայ­ցով դա­տա­րա­նի վճ­ռի փո­խա­րեն վա­րույ­թը վերսկ­սե­լու ո­րո­շում
20.12.2019 | 00:19
Երևան քա­ղա­քի ա­ռա­ջին ա­տյա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նը (նա­խա­գա­հու­թյամբ` դա­տա­վոր Զա­րու­հի Նախշ­քա­րյա­նի) ե­րեկ, ինչ­պես նա­խա­պես հայ­տա­րա­րել էր, Դա­տա­կան տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գում (DataLex.am) պետք է հրա­պա­րա­կեր թիվ ԵԴ/14742/02/19 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծով (ըստ տրանս­գեն­դեր Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի հայ­ցի` ընդ­դեմ «Ի­րա­տես» թեր­թը հրա­տա­րա­կող «Տե­սա­կետ» ՍՊԸ-ի) վճի­ռը:
Սա­կայն հի­շյալ կայ­քում խնդ­րո ա­ռար­կա վճի­ռը չհայտ­նա­բե­րե­լով և օր­վա երկ­րորդ կե­սին զան­գա­հա­րե­լով Երևան քա­ղա­քի ա­ռա­ջին ա­տյա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նի Ա­րաբ­կի­րի և Քա­նա­քեռ-Զեյ­թու­նի նս­տա­վայր, տե­ղե­կա­ցանք, որ դա­տա­րա­նը ո­րո­շում է կա­յաց­րել վա­րույ­թը վեր­սկ­սե­լու մա­սին: Հա­ջորդ դա­տա­կան նիս­տի օ­րը դեռ հայտ­նի չէ:
«Ի­րա­տես»
Դիտվել է՝ 45537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ