Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Խոսք՝ իմ մոլորված բարեկամին

Խոսք՝ իմ մոլորված բարեկամին
26.09.2023 | 14:54

Իմ մոլորվա՛ծ բարեկամ.

Դու կարող էիր 2018-ին փողոց փակել Նիկոլի «թավշյա հեղափոխության» համար, բայց մի քանի ամիս հետո, երբ նրա «գվարդիան» շրջափակել էր դատարանները՝ երես թեքել Նիկոլից ու «թավիշից»:

Դու կարող էիր սատարել Նիկոլի ու նրա խունտայի իրավական, տնտեսական ու քաղաքական ամենաթողությանը, բայց, 44-օրյա պատերազմից հետո, զզվել նրանից ու դուրս գալ փողոց՝ Նիկոլին հեռացնելու պահանջով:

Դու կարող էիր փողոցում ու Ֆեյսբուքում ծաղրել Նիկոլի հրաժարականը պահանջողներին, նրանց հայհոյել, բայց հետո նրան դավաճան կոչել, երբ ադրբեջանցիները մտան Գեղարքունիք, Վայոց ձոր ու Սյունիք:

Դու կարող էիր համակերպվել, նույնիսկ՝ քարոզել Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» համար, բայց հետո ատել քո գիտակցության ու ենթագիտակցության ողջ խորությամբ, երբ շրջափակման մեջ թողեց Արցախն ու վերջնականապես հանձնեց ադրբեջանցիներին:

Հիմա էլ դու կարող ես համակերպվել Արցախի կորստի հետ, արցախցի գաղթականների ներկայության հետ, բայց պատրաստ ես քեզ համար կարմիր գիծ քաշել, որ միջանցք չի լինելու կամ ադրբեջանցիները չպետք է վերաբնակեցվեն Հայաստանում:

Իմ մոլորվա՛ծ բարեկամ. ես հասկանում եմ քեզ, թեև բողոքում եմ քո վարքագծի դեմ: Բայց այս ամենը չեմ գրել իմ ու քո հարաբերությունները պարզելու համար:

Ես այսքանը գրում եմ նրա համար, որպեսզի վերջապես գիտակցես, որ Նիկոլի իշխանության գոյության, Հայաստանի տարածքների օկուպացիայի, Արցախի «ադրբեջանական ինտեգրացիայի» միակ իրական՝ «ժելեզնի», գրավականը ադրբեջանցիների համար լինելու են «միջանցքն» ու «վերաբնակեցված» ադրբեջանցիները:

Ադրբեջանցին էլ է գիտակցում, որ Նիկոլին բոլորն ու հավետ չեն աջակցելու, նրանից կարող են հիասթափվել, երես թեքել, նրա նկատմամբ ոխ կուտակել, և Նիկոլը չի կարող հավետ երաշխավորել այն բոլոր զիջումներն ու դավաճանությունները, որ արել է հօգուտ ադրբեջանցիների: Դրա համար ադրբեջանցիներին Հայաստանում հարյուր հազարավոր ադրբեջանական բնակչություն է պետք, որ ցանկացած պահի հօդս ցնդեցնի մեր հասարակությունն ու երկիրը:

Այնպես որ, իմ մոլորվա՛ծ բարեկամ, դու հիմա կարող ես քեզ համար ինչ-որ կարմիր գծեր դնել, բայց իմացիր՝ արդեն դա ո՛չ Նիկոլին, ո՛չ Ալիևին ու նրանց հովանավորներին ՉԻ ՀՈՒԶՈՒՄ: Դու նրանց հաղթանակի համար արեցիր ամեն ինչ ու ինքնախաբեությամբ դա հետ չես բերի: Այլ բան մտածիր: Ես ասում եմ՝

ՆԻԿՈԼԸ ՊԵՏՔ Է ՀԵՆՑ ՀԻՄԱ ՀԵՌԱՆԱ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3167

Մեկնաբանություններ