ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Telcell-ը քաղաքական կողմնորոշում ունի

Telcell-ը քաղաքական կողմնորոշում ունի
03.11.2024 | 13:29

Պարզվում է` տրանսպորտի ուղևորատոմսերի աճպարարության ոլորտում մասնագիտացված Թելսելը քաղաքական դիրքորոշում ունի:

Համենայն դեպս, Թելսելի միջոցով կարելի է ՔՊ-ի անդամավճար վճարել, ինչպես նաև ՔՊ-ին գումարի տեսքով նվիրատվություն փոխանցել:

Այսինքն, ՔՊ-ն և Թելսելը խոր և համապարփակ համագործակցության մեջ են:

Հարկ եմ համարում նշել, որ, բացի ՔՊ-ից, Թելսելի ճանաչված «գործընկերներից է» նաև օդնոկլասնիկի կայքը:

«Թելսել, ՔՊ, օդնոկլասնիկի» (ԹՔՕ). ինչո՞վ նախընտրական դաշինք չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2927

Մեկնաբանություններ