Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ինչպե՞ս լուսանցքից դուրս թողնել Փաշինյանին

Ինչպե՞ս լուսանցքից դուրս թողնել Փաշինյանին
31.05.2025 | 20:04

«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»,- Ֆեյսբուքում երեկ գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր նույնպես հետևողականորեն շարունակում է Եկեղեցու դեմ արշավը:

«Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել», - պնդում է Փաշինյանը:

Հայաստանի Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները սահմանում են Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը, միաժամանակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ կարգավիճակի ճանաչումը՝ առանց նրան պետական կառույց դարձնելու։

Այսպիսով, Փաշինյանի պնդումները չունեն սահմանադրական, իրավական հիմք և խիստ վտանգավոր են՝ թե՜ քաղաքական և թե՝ իրավական առումներով:

Փաշինյանն ակնհայտորեն վերջնականացնում է «Իրական Հայաստանի» կեղծ թեզը, որին, սակայն, ընդդիմությունը պետք է հակադարձի ոչ թե «ուռահայրենասիրական» կարգախոսներով, այլ՝ այլընտրանքային բովանդակությամբ:

Գործ ունի անելու նաև Եկեղեցին. Փաշինյանի վայրահաչոցներին ու անզուսպ հավակնություններին դիմակայելուն զուգահեռ՝ պետք է մտածել ռեֆորմների, Եկեղեցու սոցիալական և քաղաքակրթական առաքելության արդյունավետ իրացման մասին:

Ասածս այն է, որ ոչ թե մեխանիկական քննադատությամբ պետք է «սնուցենք» Փաշինյանին և նրա հնարավոր արտաքին հովանավորներին, այլ առաջարկենք բովանդակություն, որը կարող է կոնսոլիդացնել հասարակությանը՝ լուսանցքից դուրս թողնելով Փաշինյանին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ