Քրիստոնեական դաստիարակությունը սիրո, հավատի բարի գործերի, ազնիվ նկարագրի, գեղեցիկի, արդարի ու ճշմարիտի գնահատման ուսմունք է, և դա ամենևին չի նշանակում մոլեռանդություն սերմանել:
Հավատը, հույսը, սերը երբեք ամբողջովին չեն բացատրել ու չեն բացատրի Աստծուն, բայց մարդուն մարդ կպահեն, առավել ևս, երբ այդ հավատը հայի հավատն է, երբ հույսը մաքուր լույս է և այս մութուլույսի մեջ կախված վաղվա հույսն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց