Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Այս իշխանությունները գործում են Հայաստանի բոլոր ռազմավարական հետաքրքրությունների դեմ

Այս իշխանությունները գործում են Հայաստանի բոլոր ռազմավարական հետաքրքրությունների դեմ
18.03.2025 | 09:32

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերով Ադրբեջանը լուծում է ռազմավարական երկարաժամկետ խնդիր։ Խնդիրը, ըստ էության, ապագայում հնարավոր խնդիրների դեպքում երրորդ երկրների ուժերի տեղակայման բացառումն է։ Այսինքն` հայ-թուրքական սահմանի օրինակով բացառել այլ սահմանապահ ուժերի տեղակայումը, որը ապագայում հնարավոր հարձակման դեպքում կնշանակեր ոչ միայն Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ, այլ նաև այն երկրի, որի ուժերը տեղակայված կլինեին։

Եվ այստեղ խնդիրը ԵՄ դիտորդական առաքելությունը չէ, այլ ԵՄ դիտորդական առաքելության հանգամանքը օգտագործելը, որով Ադրբեջանը փորձում է ապագայում իր համար առավել բարենպաստ ռազմավարական միջավայր ստեղծել։

Երբ ասում ենք, որ այս իշխանությունները գործում են ոչ միայն Հայաստանի այսօրվա շահերի, այլև հեռակա բոլոր ռազմավարական հետաքրքրությունների դեմ, հենց այսպիսի դետալները նկատի ունենալով ենք ասում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5381

Մեկնաբանություններ