Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դուք ինքներդ եք ստեղծել այն միջավայրը, որում նա ազատ լողում է

Դուք ինքներդ եք ստեղծել այն միջավայրը, որում նա ազատ լողում է
10.04.2025 | 10:45

Միջավայր՝ սա մարդու ԴՆԹ-ին հավասար գործոն է. ինչպես գենը, այնպես էլ միջավայրը որոշում են մարդու կերտվածքը, մտահորիզոնը, թերություններն ու առավելությունները, կարողություններն ու հմտությունները:

Ցանկացած մարդ կարողանում է արդյունավետ գործունեություն ծավալել իրեն հարմար միջավայրում, միևնույն ժամանակ, ցանկացած միջավայր ի զորու է փոխելու մարդուն:

Քաղաքականացնենք. երբ ընդդիմությունը շարունակում է սուտ և կեղծիք գեներացնել, մտացածին իրականություն մատուցել ճշմարտության ու եղելության տեղ, նա ինքնաբերաբար ստեղծում է միջավայր, որում ցանկացած կեղծարար իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Այստեղ է, որ ՀՀ դրածո վարչապետը, 5 տարի պատրանք քարոզելով, կարողանում է ոչնչացնել իսկական, շոշափելի պետությունը:

Դուք ինքներդ եք ստեղծել այն միջավայրը, այն դաշտը, այն հարթությունը, որում նա ազատ լողում է և, լինելով կեղծարարության վարպետ, անմրցելի է դառնում մյուս բոլոր կեղծարարների համար:

Մտածեք սրա մասին, երբ հերթական անգամ համաձայնում եք ծածկել ու կոծկել անցյալի սխալները, ներկայի կեղծիքները, ինչը ձեզ ստիպում է շարունակել ստել և կեղծել, քանի որ չկեղծելու համար ձեզ ժամանակի մեքենա է անհրաժեշտ, որպեսզի կարողանաք վերադառնալ անցյալ և փոխել իրականությունը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ