ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Թուրքիան մի կրակոցով երկու նապաստակ խփեց

Թուրքիան մի կրակոցով երկու նապաստակ խփեց
16.03.2013 | 15:10

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր հայտնեց, որ մարտի 1-ին ձերբակալվել է Ստամբուլում հայ կանանց նկատմամբ բռնություն ու սպանություն իրականացրած ահաբեկիչը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, մարդասպանը ազգությամբ հայ է` Մուրադ Նազարյան, ով, սակայն, կրոնափոխ է եղել: Թուրքագետը նշեց, որ կասկածյալի ազգության հանգամանքը ուրախություն է պատճառել թուրքերին: «Հայ համայնքը զարմանքի մեջ էր՝ ինչպե՞ս կարող էր երիտասարդ հայ տղամարդը նման հանցանք կատարել։ Մի շարք հակահայ գործիչներ հրճվանքի մեջ էին և պահանջում էին ներողություն խնդրել այն անձանց, ովքեր սպանության մեջ մեղադրում էին թուրքերին»,-ասաց Ա.Իսպիրյանը:

Նրա տեղեկացմամբ, թուրքական լրատվամիջոցներից մեկը հետաքննություն է իրականացրել և մանրամասներ է պարզել Մուրադ Նազարյանի կյանքի վերաբերյալ։ Պարզվել է`մանուկ հասակում Մուրադը կորցրել է ծնողներին, ապրել է մանկատներում։ Մ.Նազարյանն ունեցել է հոգեկան խանգարումներ, բայց, ինչպես փաստել են հարևաններն ու ծանոթները, նա նման հանցանք գործելու ընդունակ չէր։ Ըստ Իսպիրյանի, երկու տարբեր վարկածներ կան, որոնք կարող էին Մուրադին նման քայլի դրդել: Առաջին վարկածը նրա`գողության նպատակով իրականացված գործողություններն էին, երկրորդը` նրան պարտադրել են։

Երբ ոստիկանությունից հանցագործին տեղափոխել են դատարան, նա, ի պատասխան, լրագրողների «Դո՞ւք եք սպանել» հարցերին՝ պատասխանել է, որ չի հիշում։ Նա նույնիսկ, դիտելով տեսագրությունը, ոստիկաններին ասել է, որ համոզված չէ, որ այնտեղ ինքն է, և ոստիկանները եկել են այն համոզման, որ Մուրադը խաբում է։

Թուրքագետի խոսքով` «Թուրքերը, որոնք հատկապես շահագրգռված են մեղադրյալի ազգությամբ,փորձում են ապացուցել, որ հայերին հայ է սպանել: Թուրքերն օգտագործեցին այդ մարդուն: Թուրքիան այս անգամ մի կրակոցով երկու նապաստակ խփեց՝ և՛ բռնություններ իրականացրեց հայերի նկատմամբ, և՛ հային մեղադրեցին այդ բռնությունների մեջ»։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ