Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ է «պապան»

Ո՞վ է «պապան»
18.03.2013 | 20:03

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուց հետո երեկ ԱԺ-ի առաջին քառօրյան էր: Սպասվում էր, որ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես ընտրություններից հետո արագ-արագ հրապարակ վազեցին ու հայտարարեցին, թե ժողովրդի կողքին են, այլ խոսքով` Րաֆֆիի հետ, պետք է ակտիվ ելույթներ ունենան: Սակայն պարզվեց, որ Րաֆֆիի հետ չեն ոչ միայն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, այլև իր «ձեռամբ» խորհրդարան գործուղված հինգ պատգամավորներից երեքը: «Ժառանգությունը», «իրավատեր ու պահանջատեր» յուր խմբակցության ղեկավարով ու քարտուղարով, միայնակ էր: Փաստորեն, այս պահին ընդդիմության խնդիրը ոչ թե իշխանության հետ կռիվ տալն է, այլ սեփական տեղն ընդդիմադիր «արևի» տակ ամրագրելը: ՈՒ այս ամենը ցցուն երևաց քառօրյայի մեկնարկին:

Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, որին ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են առանձին մասնակցել: Մրցապայքարի է պատրաստվում ընդդիմադիր ողջ դաշտը, ամեն մեկն իր համար «ոտքի տեղ» է անում: Պայքարը «սուրբ տեղի» համար է, որը, բնականաբար, դատարկ չի մնում: Եվ ամենակարևոր ու վճռորոշ հարցն է լուծվում այսօր` ո՞վ է լինելու ընդդիմության «պապան»` Լևոնը Տեր-Պետրոսյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Արմեն Ռուստամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ