ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Մեր չինովնիկները չեն գիտակցում, որ իրենք աշխատավարձ են ստանում հարկատուի փողերով, ում պիտի ծառայեն»

«Մեր չինովնիկները չեն գիտակցում, որ իրենք աշխատավարձ են ստանում հարկատուի փողերով, ում պիտի ծառայեն»
21.06.2013 | 16:40

«2013-ը ուժերը վերախմբավորելու տարի է: Մենք պետք է մշակենք տնտեսական ճեղքման ռազմավարություն: Լիտվան այսօր արդեն մշակել է իր տնտեսական ճեղքման ռազմավարությունը: Սա հեշտ խնդիր չէ և որոշակի հարցեր ու աշխատանք է պահանջում յուրաքանչյուր քաղաքացուց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում խոսքով քաղաքական մեծամասնությունը ձեռնամուխ է եղել մեր քսանամյա պատմության մեջ առկա արատների վերացմանը. «ՀՀ կառավարությունը լարվածությունը մեղմացնելու համար պետք է նախևառաջ մշակի ռազմավարական առանցքային լծակները`հաշվի առնելով տնտեսական մարտահրավերներն ու առաջնայնությունը»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թ-ի հաշվետվության քննարկումներին, Խ.Հարությունյանը ասաց, որ դրանք լավագույնն էին երբևէ եղած քննարկումներից. «Ոչինչ, քննարկում էր, դա էլ էր կարելի։ ՎՊ հաշվետվության քննարկումները հասարակության մոտ սպասելիքներ ձևավորեցին: Խնդիրը միայն մարդկանց պատժելը չէ, պետք է այնպես անել, որ մարդկանց մոտ նվազի խախտում անելու ձգտումը»,-նշեց նա` հավելելով, որ ժամանակը ցույց կտա` ՎՊ հաշվետվության քննարկումները շոու էին, թե` ոչ. «եթե ժամանակի ընթացքում որևէ բան չփոխվեց, ուրեմն ընդդիմադիրները ճիշտ կլինեն, որ դա իսկապես շոու է»:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ մեր չինովնիկները չեն գիտակցում, որ իրենք աշխատավարձ են ստանում հարկատուի փողերով, ում պիտի ծառայեն։ «Այս փաստի գիտակցումը շատ բան կփոխի»,-կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ