Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության

Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության
20.09.2013 | 11:20

Հոկտեմբերի 26-ին Վանաձորում կանցկացվի «Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության» խորագիրը կրող կոնֆերանս: Այն իրականացվում է Երևանում բրիտանական դեսպանատան Չիվինգ Կրթաթոշակի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կոնֆերանսի նպատակն է ներկայացնել հանրային կառավարման ոլորտում հաշվետվողականության ու թափանցիկության ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումները, զարգացած երկրների օրինակելի փորձը, ներդրված մեխանիզմները և հաջողված գործիքները նույն բնագավառում, խմբային քննարկումների միջոցով վեր հանել օրենսդրական կարգավորման և իրական պրակտիկայի միջև գոյություն ունեցող առկա բացերը և խոչընդոտները, գտնել համատեղ լուծումներ:

Կոնֆերանսը կանցկացնեն հանրային կառավարման բնագավառում գործնական փորձառություն և տեսական, ակադեմիական հարուստ գիտելիքներ ունեցող մասնագետներ, կլինեն նաև հրավիրված ներկայացուցիչներ հանրային կառավարման տարբեր օղակներից:

Ի դեպ, Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու որոշումը ենթադրում է, որ առաջիկայում մեր երկրում կավելանան տարբեր ոլորտներում եվրոպական և ամերիկայն դրամաշնորհային ներարկումները, հատկապես քաղաքացիական հասարակության զարգացման համատեքստում։ Փաստորեն, գրանտակերների աչքը լույս։

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ