Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ի պետքարտուղարը տեղեկացված չէ

ԱՄՆ-ի պետքարտուղարը տեղեկացված չէ
20.09.2013 | 16:01

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձը` ուղերձ հղելով հայ ժողովրդին և ուրախ ու բարգավաճ Անկախության օր մաղթելով: Ջոն Քերին գրել է. «Նախագահ Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմագույն մաղթանքներն եմ փոխանցում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ երկարատև բարեկամության համար։ Իբրև մի մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը Հայաստանից դուրս գտնվող հայերի ամենախոշոր բնակավայրերից մեկն է, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական կենսունակության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։
Այսօր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային և երկկողմանի դինամիկ օրակարգի վրա։ Մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական և առևտրային կապերը մեր ժողովուրդների միջև այնպիսի համաժողովների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան տնտեսական ուսումնասիրության խումբը։ Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»: Հրաշալի խոսքեր են, ավելի հրաշալի կլիներ, եթե ԱՄՆ պետքարտուղարն իմանար, որ ՀՀ անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 19-ն է, այլ` 21-ը:

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ