Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը
23.10.2013 | 17:59

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ և կանցկացվի հոկտեմբերի 22-25-ը:

Գիտաժողովի լիագումար նիստում «ՀՀ գիտության ոլորտի զարգացման միտումները և խնդիրները» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Իր ելույթում Ս. Հարությունյանն անդրադարձել է Գիտության պետական կոմիտեի ստեղծմանն ու ոլորտի բարեփոխումների ուղղությամբ կատարած աշխատանքներին, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի կատարելագործմանը, Հայաստանում գիտության գերակա ուղղությունների սահմանմանը, տեղեկատվական բազաների ստեղծմանը եւ այլն:

Նշենք որ գիտաժողովի աշխատանքներն ընթանալու են 4 բաժանմունքներում` «Գործարար միջավայր և ներդրումային քաղաքականություն», «Ֆինանսական շուկաներ և հարկային քաղաքականություն», «ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը. խնդիրներ և հեռանկարներ», «Միջազգային տնտեսական համագործակցություն» խորագրերով, որոնք կամփոփվեն հոկտեմբերի 25-ի լիագումար նիստում:

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ