ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իշխանը նորից կիշխի

Իշխանը նորից կիշխի
07.11.2013 | 11:09

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ է ներկայացրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսիչ պալատի նախագահի պաշտոնում: Մինչ Աժ առաջիկա քառօրյայում հարցի քննարկումը թեկնածուն հանդիպումներ կունենա խորհրդարանական խմբակցությունների հետ: Աժ Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրում փակ, գաղտնի քվեարկությամբ: Եթե Իշխան Զաքարյանը ընտրվի, իսկ նա կընտրվի, ևս 6 տարի կգլխավորի Վերահսկիչ պալատը:

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ