Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Նամակ էլ կստանաս

Նամակ էլ կստանաս
29.11.2013 | 14:33

Վիլնյուսյան գագաթնաժողովից սպասելիքներ չունեցող հայ հասարակությանը ՀՀ իշխանությունները վերջին շրջանում փորձում էին ամեն կերպ հավաստիացնել, որ եթե չի նախաստորագրվելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա դրա փոխարեն կստորագրվի ինչ-որ հռչակագրային փաստաթուղթ:

Հիմա ակնհայտ է, որ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել են ԵՄ ասոցացման համաձայնագիրը, իսկ ՈՒկրաինան և Հայաստանը դեռ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել:

irates.am-ի հետ զրույցում ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարի մասին հայտնեց հետևյալը. «Տարածվել է հաղորդագրություն, որ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նամակների փոխանակում, որոնցում ներկայացված է ապագային միտված մեր համագործակցությունը: Այլ զարգացումների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»:

Առայժմ այսպիսի ժլատ տեղեկատվություն են տրամադրում ԶԼՄ-ներին ՀՀ արտգործնախարարությունից այն բանից հետո, երբ տարբեր մակարդակներով, ընդհուպ՝ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպացի դեսպանների կողմից հավաստիացվում էր, որ ստորագրվելու է հայտարարության տեքստ կամ հռչակագրային բնույթի փաստաթուղթ՝ ԵՄ-ի հետ մեր երկրի դիվանագիտական հարաբերությունները շարունակելու համար:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ