«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Մեկ-երկու օրվա խնդիր է

Մեկ-երկու օրվա խնդիր է
23.01.2014 | 23:05

Կառավարության նիստում հաստատվեց Մաքսային միության և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի «ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը: «Մեկ-երկու օրվա խնդիր է: Տեխնիկական հարցեր կան. ճշգրիտ թարգմանություն, տերմինաբանություն: Այդ բոլորը մեկ-երկու օրվա ընթացքում կարվի, և ամեն ինչ կտպագրվի: Խոսքը վերաբերում է ժամանակացույցին, որով պետք է կատարվի ճանապարհային քարտեզը: Բնական է, հանրությունը նաև կծանոթանա ճանապարհային քարտեզին»,-նիստից հետո լրագրողներին հավաստիացրեց փոխարտգործնախարարը:
Իսկ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նիստում ասաց, որ ժամանակացույցը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որոնցից 150-ը իրականացվելու են նախքան անդամակցությունը. «Ընդհանուր առմամբ` նաև ենթամիջոցառումները, շուրջ 600-ն են, և այս հիմնական որոշմանը կցվում է նաև ճանապարհային քարտեզը»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ երկու օր ժամանակ է անհրաժեշտ խմբագրական շտկումների համար. «Չափազանց կարևոր է, որ այս պահի դրությամբ բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետև ապագայում արդեն բոլոր այդ փաստաթղթերի տերմիններն օգտագործվելու են ըստ այն փաստաթղթի, որը մենք այսօր հաստատելու ենք»:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ