Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Այդ կերպարն ինձ համար իրոք տիեզերական է, անհասկանալի»

«Այդ կերպարն ինձ համար իրոք տիեզերական է, անհասկանալի»
24.03.2015 | 11:56

Հնագույն հայկական երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը հանդիսատեսի դատին կհանձնի Մարիա Վոլկոնսկայայի հուշագրության («Записи Марии Волконской») հիման վրա կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը: Դերակատարը միջազգային մրցույթների դափնեկիր Էկա Հորստկան է (սոպրանո): Առաջնախաղը կկայանա մարտի 27-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Մոնո-օպերան Էդուարդ Սադոյանը գրել է 35 տարի առաջ, մեծ թվով համերգային կատարումներ են եղել, սակայն մաեստրոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկար տարիներ սպասել է բեմականացմանը: Սեդրակ Երկանյանը հավելեց, որ բեմականացման աշխատանքներն սկսել է աշնանից: Խորհուրդներով օգնել է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: Ֆինանսական աջակցություն չեն ստացել: Դիմել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, ՎիվաՍել-ՄՏՍ-ին, «Բիլայն» ընկերությանը: «Նրանք մերժման գեղեցիկ ձև ունեն, ասում են՝ ուշ եք դիմել,- ասաց Սեդրակ Երկանյանը:- Բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ էլ դիմես, մեկ է, ուշ է կամ շուտ: Նման ֆինանսավորում լինում է, երբ կա ծանոթ-բարեկամ, կամ երբ հրահանգվում է վերևից: Դրա համար փորձեցինք առանց տուրևառության, մենք մեր ուժերով ներկայացումն իրականացնել»:
«Մարիա Վոլկոնսկայայի կերպարն ի՞նչ կարող է ասել 21-րդ դարի կնոջը, շատ չե՞ք հեռացել կնոջ այդ կերպարից»,- «Իրատես de facto»-ի հարցերին ի պատասխան ԷԿԱ ՀՈՐՍՏԿԱՆ ասաց, որ այդ կերպարն իր համար մինչև վերջ բացահայտված չէ և չի էլ բացահայտվի. «Նրանով շատերն են գերվել՝ սկսած Պուշկինից: Այդ կերպարն ինձ համար իրոք տիեզերական է, անհասկանալի: Ես վիճում եմ ինձ հետ, Մարիայի հետ, թե ինչպե՞ս կարելի է թողնել նորածին որդուն և հետևել աքսորյալ ամուսնուն, որին գրեթե չես ճանաչում: Հակասությունները, շերտերը շատ են: Երգելիս ես ինձ չեմ զգում 21-րդ դարում: Երգելիս, Մարիա Վոլկոնսկայային մարմնավորելիս է ստեղծվում այդ երաժշտությունն ինձ համար, հենց այդ պահին է Մարիան ապրում իր պատմությունը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ