Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Հայոց պատմություն» ֆիլմաշարի արտահերթ սերիան Եղեռնի մասին է

«Հայոց պատմություն» ֆիլմաշարի արտահերթ սերիան Եղեռնի մասին է
25.03.2015 | 16:31

«Հայոց պատմություն» ֆիլմաշարի արտահերթ սերիան ներկայացնում է Հայաստանի 1878-1918 թվականների պատմությունը: Սցենարի հեղինակ և խորհրդատու ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ «Հայաստանը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 30-ին` ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

«Հայ պատմիչներն ունեն պատմությունը շարադրելու ավանդական ձև. սկսում են փառահեղ շրջանից, ավարտում կործանմամբ, ոչնչացմամբ, արյունահեղ տեսարաններով, որին հետևում է ավանդական ողբը` ողբամ զքեզ Հայոց աշխարհ և այլն: Սա ընդունված միջնադարյան ձևն է, որը նկատելի է նաև մեր հետագա պատմաբանների մոտ»,- ասաց սցենարիստը, նշելով, որ հայոց պատմությունը կինոլեզվով ներկայացնելիս մի փոքր տեղափոխություն է արվել: Պատմության ընթացքը չեն խախտել, պարզապես գլուխները ներկայացրել են հակառակ կողմից: Արդյունքում ֆիլմն ավարտվում է ոչ թե պարտությամբ, այլ հաղթանակով: «Հակառակ դեպքում` մենք այսօր չէինք ունենա ազգային բանակ, անկախ պետություն, մենք պարզապես չէինք լինի»,- պարզաբանեց Վահան Տեր-Ղազարյանը:
Հավելենք, որ ֆիլմը նկարահանել է «Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիան` մշակույթի նախարարության պատվերով: Ռեժիսորը Գեորգի Գևորգովն է:



Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ