Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Պաշտոնյաների երեխաներ ևս կան առաջնագծում

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Պաշտոնյաների երեխաներ ևս կան առաջնագծում
29.04.2016 | 00:03

Անիմաստ եմ համարում ապացուցել, որ պաշտոնյաների երեխաներ ևս կան առաջնագծում, սակայն իմ մի ընկերոջ՝ ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի մասին հպարտությամբ նկատեմ, որ այս պահին ոչ միայն տղան, այլև հենց ինքն առաջնագծում են: Ի դեպ, մարտարվեստի լավագույն ներկայացուցիչներից է ու կարգին մտավորական: Մելոյան ջան, Աստված պահապան Ձեզ և մեր Զինվորներին, կներես, որ բարձրաձայնեցի: Գիտեմ ինչպիսին կլինեն, ընդ որում, արդարացի արձագանքները (սակավաթիվ դեպքեր են և այլն), սակայն լավագույններին ևս պետք է նկատել:

Դիտվել է՝ 4821

Մեկնաբանություններ