Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հարկայինը նոր պե՞տ կունենա

Հարկայինը նոր պե՞տ կունենա
02.03.2017 | 23:55

ԱԺ ընտրությունները չսկսված, արդեն խոսում են կառավարությունում և գերատեսչություններում նոր նշանակումների մասին։ Ի դեպ, այս ցավը պատել է նաև ժողովրդին։ Այսօր քննարկվող թեմաներից մեկն էլ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հարկայինի պետ նշանակելու խոսակցությունն է։ Թե այս ասեկոսեները որքա՞ն են հիմնավոր, կարճ ժամանակ անց պարզ կլինի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ