Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խաղասրահ-թաքստոցներ` Տավուշի դպրոց-մանկապարտեզների ներսում

Խաղասրահ-թաքստոցներ` Տավուշի դպրոց-մանկապարտեզների ներսում
09.06.2017 | 07:09

«Պահապան զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ, Տավուշի սահմանամերձ 15 գյուղերում` դպրոց-մանկապարտեզների ներսում կառուցվելու են խաղասրահ-թաքստոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրեն ԻՆԳԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ կրակահերթերի ժամանակ երեխաները թաքնվելու ապահով տեղ կունենան: Թաքստոցները համապատասխանելու են անվտանգության չափորոշիչներին, կահավորվելու են որպես խաղասենյակներ: Գործելու են նաև կենսապահովման անհրաժեշտ պայմաններ` սանհանգույց, խոհանոց, օդափոխություն:


Առաջին խաղաթաքստոցը կառուցվել է Ներքին Կարմիրաղբյուրում` հիմնադրամի հիմնադիրների միջոցներով: Երկրորդ խաղաթաքստոցի վայրը Բերքաբեր համայնքի դպրոցն է: Անհրաժեշտ գումարը հայթայթելու համար հիմնադրամին միացել է շուրջ 25 սրճարան: Հաճախորդներին առաջարկվում է խաղ-թաքստոց, 200 դրամ վճարելով` խաղի մասնակիցը հավաքում է տնակի տեսքով խճանկարի մի կտորը: Հավաքված գումարն ուղղվում է թաքստոցների կառուցմանը կամ նորոգմանը և կահավորմանը:
Հետաքրքրվեցի` մինչ այժմ համապատասխան թաքստոցներ Տավուշում չե՞ն եղել: Ինգա Հարությունյանն ասաց, որ, ըստ իրենց հետազոտությունների, սահմանամերձ գյուղերում նման հարմար տարածքներ գրեթե չկան: Միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ շատ բնակավայրերում որոշ շինություններ վերակառուցվել են` դառնալով անվտանգ սենյակներ:
2016-ից գործող «Պահապան զարգացման հիմնադրամը» Տավուշի մարզի երեխաների համար, ապահով միջավայրի ապահովումից զատ, իրականացնում է նաև սոցիալ-տնտեսական, մշակութային ծրագրեր, որպեսզի տեղի բնակչությունն աշխատանք ունենա, երիտասարդները` հետաքրքրություն. «Գործառույթը լայն է, եթե մասնավորեցնեմ, հիմնադրամն աշխատում է տեղական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Օրինակ, համագործակցում ենք ՀԱԵ Տավուշի թեմի հետ, փորձում ենք աջակցել, որ բարեկարգվեն վանքերի տարածքները, զբոսաշրջիկների համար հարմարավետ ծառայություններ ստեղծվեն, Տավուշի մարզը ներկայացվի որպես հետաքրքիր պատմամշակութային միջավայր»:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` զրուցակիցս ասաց, որ օգոստոսի 6-12-ին Տավուշի հոգևոր թեմի նախաձեռնությամբ, հիմնադրամի և այլ կազմակերպությունների աջակցությամբ, «Հաղարծին» վանական համալիրում կանցկացվի «Հաղարծնի մշակութային շաբաթ» խորագրով հոգևոր և կիրառական մշակույթի փառատոն: «Անցյալ տարի «Հաղարծնի մշակութային շաբաթի» օրերին, առանց մեծ գովազդի, վանքի տարածք է այցելել 10 հազար զբոսաշրջիկ»,- ընդգծեց Ինգա Հարությունյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

šÃƒÂ…¼Ã‚Ë ĂŻÂżÂË /other" rel="nofollow">Այլ
27.06.2025