ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ռոլանդ Շառոյան. Հոգևոր հայրենիքի արարման բանալին Արցախն է

Ռոլանդ Շառոյան. Հոգևոր հայրենիքի արարման բանալին Արցախն է
29.04.2022 | 08:50

Երբ առաջին ագամ տեսա, թե ինչպես փեթակի փակ ակնի մոտի մոլորված մեղուն բզզոցով թռավ ու ընկավ նոր քամած մեղրի մեջ, մեղրը կլլեց նրան, ուստի և խեղդվեց:


Այն ժամանակ ես վաթսունյոթ տարեկան չէի, թեպետ շատ բան էի զգում, բայց քիչ բան հասկանում: Հիմա շատ բան եմ հասկանում, իսկ զգալու ոչ սիրտ ունեմ, ոչ հավես, ոչ էլ կարիք, բայց և այնպես, չեմ հասկանում՝մեղվի նման մեռնողներին հանուն ինչի՞ մոգոնեցին մեզանում:

Միայն չասեք՝ Արցախ, Մեղրի, Զանգեզուր, Նախճավան, Էրգիր: Քարտեզ-աշխարհը սահման չի ունենալու, աշխարհամասեր են լինելու, նոր Ռուսաստան, նոր Ամերիկա, նոր Հայաստան և այլն, և այլն չի լինելու: Մեքսիկայի բաժանարար պատը չի լիելու, Գերմանիան բաժանող նոր պատ երբեք չի լինելու, Վիլյամ Սարոյանի սրտի մեջ բնակվող Բաղեշ-Բիթլիսն անմահ է հավետ, մարդու տեսակները վերացնելու-վերասերելու պատերազմներ են լինելու: Կդիմակայեն այն ազգերը, որոնք, նախևառաջ, կկարողան իրենց հոգևոր հայրենիքը գործնականորեն կերտել: Այդ հոգևոր հայրենիքի արարման բանալին Արցախն է:

Դիտվել է՝ 7707

Մեկնաբանություններ