Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հարգանքի տուրք՝ Տարաս Շևչենկոյի արձանի մոտ

Հարգանքի տուրք՝  Տարաս Շևչենկոյի արձանի մոտ
25.02.2023 | 11:36

Փետրվարի 24-ին լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին։ Այդ առիթով ուկրաինացի ակտիվիստները Օղակաձև զբոսայգում՝ Տարաս Շևչենկոյի արձանի մոտ, հարգանքի տուրք են մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին։


«Մենք դուրս ենք եկել Երևանում գտնվող Տարաս Շեվչենկոյի արձանի մոտ, որպեսզի հարգենք զոհվածների հիշատակը, ինչպես նաև հղելու մեր ցավակցություննները և ցույց տալու աջակցություն այն մարդկանց, որոնք տուժել են այս պատերազմից»,- ասում է ծրագրավորող Յուրին։ Ակտիվիստներն իրար լավ չեն ճանաչում, բայց նրանց նպատակը մեկն է՝ աջակցել փախստականներին, կատարել կամավորական աշխատանք։ Լրագրող Անդրեյը կարևորում է Հայաստանում իրենց գտնվելը, նշելով, որ Ուկրաինաում էլ ապրում են հայեր։ «Այն մարդիկ ովքեր կողմ են պատերազմին, կողմ են նաև անմեղ հայերի մահվանը»,- ասում է Անդրեյը։


Աննա Հարությունյան, Լիլիթ Մուրադյան

Դիտվել է՝ 7869

Մեկնաբանություններ