Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եթե չեն անում, ուրեմն չեն ցանկանում

Եթե չեն անում, ուրեմն չեն ցանկանում
07.05.2023 | 20:47

Ասում են` Փաշինյան Նիկոլի վարկանիշը շատ ցածր է՝ ընդամենը 14 %:

Այնպես չէ, որ դրա ֆոնին ինչ-որ անձանց վարկանիշը բարձրացել է, սակայն պետության ղեկավարի վարկանիշի այդօրինակ անկումը կարող էր ինչ-որ կերպ օգտագործել օրվա ընդդիմությունը:

Իսկ ինչո՞վ է զբաղված օրվա ընդդիմությունը:

Ընդհանրապես, ո՞րն է վերջինիս դերը:

Պարզ է, որ ընդդիմությունն արտաքին կամ ներքին քաղաքականություն իրականացնել չի կարող:

Հասկանալի է, որ իշխանափոխության համար օրվա ընդդիմությունը չունի ռեսուրս:

Սակայն, գոնե իշխանությանը զսպելու գործուն մեխանիզմներ ունի: Օրինակ, մանդատներից հրաժարվելը, ընտրություններին չմասնակցելը, Սարգսյան Սերժի և Քոչարյան Ռոբերտի շուրթերով աղմկահարույց բացահայտումներ կատարելը...

Դա էլ հո կարո՞ղ են:

Վստահաբար՝ կարող են:

Եվ եթե չեն անում, ուրեմն չեն ցանկանում:

Մնացածը՝ պարզունակ ձեռնածություն է (մանիպուլյացիա):

Դա է պատճառը, որ Փաշինյան Նիկոլի վարկանիշի անկմանը զուգահեռ որևէ անձի վարկանիշ չի բարձրանում:

Տիգրան ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3140

Մեկնաբանություններ