Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երբ Արցախը դե ֆակտո հայկական էր, բոլորիս պետք է հուզեր վերջինիս դե յուրե կարգավիճակը

Երբ Արցախը դե ֆակտո հայկական էր, բոլորիս պետք է հուզեր վերջինիս դե յուրե կարգավիճակը
02.09.2024 | 12:22

Այսօր, երբ Արցախը դե ֆակտո հայկական չէ, բուռն քննարկվում է վերջինիս դե յուրե կարգավիճակը:

Անձամբ ինձ, հենց այսօր Արցախի դե յուրե կարգավիճակն այլևս չի հուզում, քանզի վերջինս այլևս դե ֆակտո հայկական չէ:

Ի՞նչ անել:

1. Դե յուրե վերականգնել արցախահայության Արցախ վերադառնալու իրավունքը,

2. Արցախահայությանն Արցախ վերադարձնել, դե ֆակտո վերականգնելով Արցախի հայկականությունը,

3. Հստակ, աներկբա, իրավաբանորեն անխոցելի կերպով սահմանել Արցախի դե յուրե կարգավիճակը:

Իսկ մինչ այդ, անիմաստ է վիճել մի բանի համար ինչը դե ֆակտո չկա:

Իրականում, ոչինչ չի փոխվի, եթե ոչ միայն այսօր, այլև յուրաքանչյուր օր Արցախը շնորհավորենք: Բացի դրանից` ինչու չէ՞, Կարսը, Մուշը, Արդահանը, Ադանան ևս արժանի են մեր ամենօրյա շնորհավորանքներին:

Ի դեպ, շուտով ցուցակը կհամալրվի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3710

Մեկնաբանություններ