ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Մեր բանակը»՝ հայերեն և ռուսերեն

«Մեր բանակը»՝ հայերեն և ռուսերեն
27.02.2025 | 15:08

«Մեր բանակը» մանկական գրքույկը հայերեն լեզվով երբ հայտնվեց իմ ռուս գործընկերների և ռուսախոս ընկերների մոտ, նեղսրտած ասացին. «Շատ լավ գաղափար է ու հիանալի մանկական նկարներ, շատ ափսոս, որ չենք կարող կարդալ»։ Մինչ նրանք զղջում էին, որ նմանատիպ գիրք միայն հայերը ունեն, մի հետաքրքիր գաղափար էլ ծնվեց։ Ինձ համար շատ հետաքրքիր էր՝ եթե նմանատիպ մի գիրք էլ ռուսերեն լիներ, ի տարբերություն հայերի, իրենք ի՞նչ գնահատական կտան այդ գրքույկին և ինչպիսի՞ խանդավառությամբ այն կընդունեն։

Զուտ նմանատիպ թեստի համար, որոշեցի թարգմանել գրքույկս ռուսական միջավայրի համար և համեմատել մեր հայության ռեակցիայի հետ։ Եթե հայկական տարբերակը գրել էի մի 4-5 օրում, մոտ 35 մանկական ոտանավորներ, ապա ռուսերեն թարգմանությունը ինձանից խլեց համարյա մեկ ամիս, մինչ հրատարակեցի առաջին 200 օրինակը։ Եվ մոտ 150 օրինակը վաճառվեց 2 շաբաթվա ընթացքում, փակելով իմ ներդրումների մոտ 40%-ը, իսկ մնացածը նվիրեցի։ Համեմատելով ռուս հասարակության վերաբերմունքն իրենց բանակի հանդեպ՝ հիմա էլ ինչ-որ զղջանք առաջացավ՝ ինչու՞ այդքան անտաբեր ենք մեր հայկական բանակի հանդեպ։ Գուցե դա է նաև պատճառը, որ Ռուսաստանի տարածքները անընդհատ ընդարձակվում են դարերի ընթացքում, իսկ մերը` նվազում:

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 10314

Մեկնաբանություններ