Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ո ՞վ ես դու, Telcell, «Մեծապատիվ մուրացկա ՞ն», թե՞ պետականորեն հովանավորվող գող

Ո ՞վ ես դու, Telcell, «Մեծապատիվ մուրացկա ՞ն», թե՞ պետականորեն հովանավորվող գող
01.03.2025 | 12:22

Օրեր առաջ irates.am -ում իմ և բազում կողոպտվող քաղաքացիների կողմից «Տրանսպորտային կողոպուտ» (https://www.irates.am/hy/1739611883) վերնագրով անդրադարձ հրապարակեցի, թե ինչպես է մենաշնորհ ստացած Telcell -ը «նրբին», ոչ տեսանելի, մի քանի տարբերակով անամոթաբար մտնում քաղաքացիների գրպանը։

Բավական չէ , անհիմն թանկացրին տրանսպորտը, դեռ նենգ շորթումներ էլ են անում:

Մինչև սովորում և զգուշանում ես մի անամոթությունից, հնարում են նորը:

Օրերս միամտություն ունեցա բանկային քարտով վճարել ավտոբուսի վարձը: Անցկացրել եմ մեկ անգամ, հաստատել է անմիջապես, սակա՞յն, երեք անգամ հաղորդագրություն ստացա, որ քարտից գանձվել է 150 դրամ:

Բնականաբար, զգուշանալով, քարտով այլևս ուղեվարձ չեմ վճարում` կրկնակի կամ եռակի չկողոպտվելու համար:

Բայց, երեկ` փետրվարի 28 -ին, ժամը 20:53 -ին, երբ դեռևս գտնվում էի աշխատավայրում, դարձյալ հաղորդագրություն եմ ստանում, թե ինձնից գանձվել է 150 դրամ ...

Ի վերջո, ո ՞վ ես դու` Telcell, «Մեծապատիվ մուրացկա ՞ ն, թե՞ պետականորեն հովանավորվող գող:

Միամիտ չենք, որ հավատանք, թե քաղաքացիներից գողացվող ողջ գումարը միայնակ ես գրպանում:

Ես միշտ կարծել եմ, որ ամեն ինչ իր սահմանն ունի, սակայն, քաղաքապետարան և կառավարություն, ձեր անամոթությունն ու անպատկառությունն անսահման է, փաստորեն ...

Առտնին հոգսերով խճճված, գոյությունը մի կերպ քարշ տվող քաղաքացիներին պերմանենտ կողոպտող հանցագործներ,

Տիեզերական ամոթ և խայտառակություն ձեզ:

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Հ .Գ .

Գրպանահատության ի՞նչ նոր տարբերակներ սպասենք քեզնից , Telcell-ի կողոպտիչ տեր:

Դիտվել է՝ 3465

Մեկնաբանություններ