Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մի՛ տվեք Սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»

«Մի՛ տվեք Սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»
28.05.2025 | 21:38

Այն մարդը, ով ուշադիր է և պահպանում է իր հոգևոր մաքրությունը, պահպանում է նաև Աստվածային Շնորհը:

Այդպես ամեն ինչ մաքուր է տեսնում, իսկ անմաքուր երևույթներն օգտագործում:

Դրանք էլ բարի է դարձնում իր հոգևոր լավ գործարանում: Անպիտան թղթերից ստեղծում է մաքուր անձեռոցիկներ, սոսինձ, տետրեր և այլն, կոտրված բրոնզից՝ մոմակալ, աշտանակ և այլն:

Եվ հակառակը, այն մարդը, ով ընդունում է չարությունը, նաև չարն է մտածում և բարիքը փոխակերպում է չարիքի, ինչպես այն գործարանը, որ զենքեր է արտադրում և ոսկուց փամփուշտ է սարքում ու արկերի պարկուճներ, որովհետև այդ գործարանում հաստոցներն այդպես են պատրաստված:

Երբ մարդն սկսում է զիջել մեղքին, ներքուստ գորշանում է, մթագնում են հոգու աչքերը, և պղտոր է տեսնում: Ապականվում է մեղքից, և մեղքը նրան տակնուվրա է անում: Նույնիսկ մաքուր երևույթների մեջ կարող է մեղավոր բաներ տեսնել:

Օրինակ, կան մարդիկ, որ չեն կարողանում հավատալ, որ որոշ երիտասարդ տղաներ կամ աղջիկներ ապրում են անմեղ ու մաքուր կյանքով:

Ասում են.

«Անհնար է, որ այսօր այդպիսի բան պատահի»։ Խեղճերն այնքան են սուզված մեղքի մեջ, որ ամեն ինչ մեղավոր են տեսնում: Մարդիկ, ովքեր քնում են դևերի հետ, չեն կարողանում մտածել, որ կան մարդիկ, ովքեր քնում են Հրեշտակների հետ (նրանց ազդեցության տակ):

Սակայն խոզերից չպահանջե՛նք, որ շուշանների հանդեպ բարեպաշտությամբ վերաբերվեն։

Տե՛ս, Քրիստոս էլ ասաց.

«Մի՛ տվեք Սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով՝ ձեզ չպատառոտեն» (Մատթ. 7:6):

Դրա համար ով ապրում է հոգևոր, մաքուր կյանքով, լավ է, որ շատ ուշադիր լինի, որ երբեք իրեն ազատություն թույլ չտա՝ աշխարհիկ մարդկանց հետ շփման հարցում, ոչ էլ նրանց հոգևոր իրավունք տա, որպեսզի չվնասվի և նրանց չվնասի, որովհետև աշխարհիկ մարդիկ կյանքի այլ կանոններ ունեն և այլ դպրապետ (սատանան, որ թելադրում է իրենց) և չեն կարողանում տարբերակել Սուրբ Մյուռոնը օծանելիքից:

- Հայր, նա, ով ցանկանում է ապրել Քրիստոսով, կարո՞ղ է արտաքին փորձությունների պատճառով խոչընդոտների հանդիպել:

- Ո՛չ։ Մեզ Քրիստոսից կարող է բաժանել միայն մեր ոչ հոգևոր կյանքը։ Սատանան այդ գործն է անում՝ գայթակղություն առաջացնի և չարություն սփռի. պատերազմի մարդկանց դեմ երբեմն՝ դաժանությամբ, երբեմն՝ չարությամբ։

Քրիստոս մեզ սիրում է և մեր կողքին է, երբ ապրում ենք Նրա Կամքի համաձայն:

Դրա համար երբ տեսնում եք, որ խռովություններ են առաջանում, մի՛ վախեցեք և խուճապի մի՛ մատնվեք: Եթե մարդը խնդիրները չդիմագրավի հոգևոր առումով, նույնիսկ մեկ օր ուրախ չի լինի, որովհետև սատանան նրա մեջ գտնում է թիրախը, այսինքն` զգայուն կետը և շարունակ գայթակղություններ է առաջացնում, որպեսզի նրան տխրեցնի՝ այսօր այս, վաղը այլ, վաղը չէ մյուս օրը՝ մեկ այլ ձևով:

Երանելի Պաիսիոս ԱԹՈՍԱՑԻ

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ