Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարդիկ ինչպես են տեսնում ինձ

Մարդիկ ինչպես են տեսնում ինձ
05.06.2025 | 21:59
Հունիսի 6
Ես եկա, որպեսզի օգնեմ աշխարհին: Ամեն մարդ տեսնում է ինձ` համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների:
Պարտադիր չէ, որ դուք տեսնեք Ինձ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում. ինչպես աշխարհը, իմ աշակերտներն ու Իմ հետևորդները, անգամ` ինչպես Իմ եկեղեցին:
Բայց անհրաժեշտ է, որ ՏԵՍՆԵՔ ԻՆՁ. ամեն մեկդ` իբրև անհատականություն, Ինձնից ստանալու համար այն ամենը, ինչի կարիքն անձնապես ունեք:
Տկարը կարիքն ունի Իմ զորության:
Չսիրվածին հարկավոր է Իմ մեղմ քնքշությունը: Փորձության մեջ հայտնվածին ու ցած ընկածին` Իմ փրկությունը:
Արդարացված մարդուն հարկավոր է Իմ գթասրտությունը:
Միայնակը կարիք ունի բարեկամի:
Պայքարողը` առաջնորդի:
Մարդկանցից ոչ ոք չի կարող այս ամենի կրողը լինել. միայն Աստված կարող է այդպիսին լինել:
Մարդու հետ ունեցած Իմ յուրաքանչյուր հարաբերության մեջ դուք պետք է Աստված տեսնեք; Աստված-բարեկամը, Աստված-առաջնորդը, Աստված- Փրկիչը:
Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ