Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Թանկացումներ և հարկային բեռի ծանրացում

Թանկացումներ և հարկային բեռի ծանրացում
06.01.2025 | 17:40

Համատարած թանկացումների ֆոնին իշխանությունների վարած տնտեսական ու հատկապես հարկային քաղաքականությունը, կարծես թե, որդեգրել է մեկ սկզբունք. «Ուզում ես ապրել Հայաստանո՞ւմ, դե ապրի՛ր, թե կարող ես»։

Ընդ որում, ներկայացվող տնտեսական աճը և 2025 թվականի համար պլանավորվող պետական բյուջեն հենված են ոչ թե տնտեսության դինամիկ աճի հեռանկարի վրա, այլ՝ թանկացումների և հարկային բեռի ծանրացման, որը գլխավորապես մնալու է փոքր և միջին բիզնեսի ուսերին։

Համատարած թանկացումներն ու հարկային բեռի ծանրացումը ևս մեկ անգամ կրկնում է վերևում նշված միտքը.«Ուզում ես ապրել Հայաստանո՞ւմ, դե ապրի՛ր, թե կարող ես»։

Անգամ աշխատավարձի աճը կամ աշխատաժամանակի կրճատումը որևէ կերպ չի կարող մեղմել սոցիալական դժվարությունները։

Եթե մի քանի տարի առաջ ամսական 500$ աշխատավարձը բավականին լավ աշխատավարձ էր, ապա այսօր դրանով անգամ տարրական խնդիրներ լուծել հնարավոր չէ։

Ու կրկին տպավորություն է, թե իշխանությունները հատուկ այսպիսի կոշտ տնտեսական քաղաքականություն են վարում, որպեսզի հաստատվի. «Ուզում ես ապրել Հայաստանո՞ւմ, դե ապրի՛ր, թե կարող ես»։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3339

Մեկնաբանություններ