Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Համակեցություն»՝ ըստ ռեժիմի

«Համակեցություն»՝ ըստ ռեժիմի
02.02.2025 | 15:27

Հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու հարցը, ըստ էության, բանակցվում է և կարող է իրականություն դառնալ։ Դա պարզ է Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի գործողություններից։

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի հարևանությամբ, ադրբեջաներեն երգողների մասին գրառում անելու, տեսանյութը հրապարակելու համար հարգարժան գիտնականին տանում են կալանքի։

Ամենայն հավանականությամբ, Նիկոլը հարյուր հազարավոր ադրբեջանցիների է բերում Հայաստանում բնակվելու ու այս օրինակով ասում է, որ կկալանավորեն նրանց, ովքեր դեմ կլինեն Հայաստանում ադրբեջանցիների հետ «համակեցությանը»։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ