Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անվերադարձնելիի սահմանը

Անվերադարձնելիի սահմանը
16.03.2025 | 15:51

Օրվա մեջ մի քանի անգամ աչքովս ընկավ «անդառնալի կետ» (точка невозврата) արտահայտությունը: Գրում էին, թե մարտի 14-ը հենց այդ օրերից է, դա կապում էին լուսնի խավարման հետ և նման բաներ: Չգիտեմ, ոչ պատրաստվում եմ հերքել, ոչ էլ հաստատել այդ պնդումների հավաստիությունը: Դա իմ խելքի բանը չի:

Ընդամենը գիտեմ, որ «անդառնալի կետ» են ասում կրիտիկական այն հանգրվանին, որն անցնելուց հետո այլևս չես կարող վերադառնալ սկբնական վիճակին: Ասել է թե՝ կորցրեցիր մեկընդմիշտ, անիվը հետ չես շրջի: Եվ եթե դա այդպես է, ապա ես կարող եմ վերցնել օրացույցը և յուրաքանչյուր օրվա դիմաց մեծ-մեծ տառերով գրել՝ «Անդառնալի կետ»: Ո՞վ կարող է պնդել, թե ես կսխալվեմ, որովհետև նույնիսկ այն, ինչը դեռ կարելի է հետ բերել, չի լինելու առաջվանը: Իսկ եթե առաջվանը չէ, ուրեմն նրա ինչ-որ մի մասնիկ, կարևոր մի բաղադրիչ կամ գուցե թե ողջ էությունն արդեն հատել է «անդառնալի կետը»: Անվերադարձնելիի սահմանը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 3757

Մեկնաբանություններ