Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.06.2026 | 00:05
Տե՛ր Աստված մեր,
Խաղաղությամբ պահիր մեզ ամեն ժամ։
Քո Սուրբ երկյուղի վրա բևեռած պահիր մեր մտքերն ու խորհուրդները։
Որպեսզի միշտ Քեզանով պահպանված լինենք թշնամու որոգայթներից և օրհնենք ու փառավորենք Քեզ`
Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ