Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Տեսարաններ՝ առանց հացի

Տեսարաններ՝ առանց հացի
11.08.2026 | 10:52

Հին հունական փիլիսոփայության հայրերը կառավարման վատագույն ձև էին համարում ամբոխի իշխանությունը՝ օխլոկրատիան, որը տիրանիայի՝ բռնիշխանության նախափուլն է։

Ամբոխին պետք է հաց և տեսարաններ։ Իսկ եթե հաց չկա, ապա տեսարանները պետք է հրամցվեն ամենօրյա ռեժիմով։

Քաղաքացի Նիկոլ Փ.-ի իշխանությունը հենց այդպես էլ վարվում է։ Եվ որքան խորանում են տնտեսական խնդիրները, որքան գյուղացին մենակ է մնում իր աճեցրած բերքի հետ, որքան թանկանում է ապրուստի գինը, որքան ջրում են մնում չարտահանված ձկները, այնքան ավելի շատանում են սևազգեստ ԱԱԾ-ականներով տեսարանները, սեփականության աղմկոտ և նեոբոլշևիկյան ոճի վերաբաշխումները։

Տեսարանների ապահովման և հայ ժողովրդին մոլորեցնելու հարցում Նիկոլ Փ.-ին աջակցում են նաև դրսից։ Դրանից հետո ծիրանը ՌԴ-ի կամ ԵՄ-ի տարածք չի արտահանվում, բայց «զատո» գեղեցիկ ֆոտոներ ենք ստանում։

Որքան շատ է Նիկոլ Փ.-ի վարած քաղաքականության արդյունքում փչանում ծիրանը, այնքան նույն Նիկոլ Փ.-ի արտաքին հովանավորները ծիրանի ջեմով բանկաներ են ցույց տալիս հայ ժողովրդին։

Տեսարանները Նիկոլ Փ.-ին անհրաժեշտ են նաև ադրբեջանաթուրքական պահանջները բավարարելու իր քայլերը քողարկելու համար։ Որքան տիրաբար է Ալիևը Նիկոլ Փ.-ից պահանջում ՀՀ Սահմանադրության փոփոխություն, այնքան Սահմանադրության խախտումներով տեսարանները մեր կյանքում շատանում են։

Նիկոլ Փ.-ն պատրաստվում է սեպտեմբերին, իսկ դա նշանակում է, որ տեսարաններն աստիճանաբար ավելի ահասարսուռ են դառնալու։ Տարածք հանձնելն ու Սահմանադրություն փոխելը հեշտ գործ չէ։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

11.08.2026թ.

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ