Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Անարդարությանը, վայրագությանը պիտի արձագանքի հասարակության ցանկացած անդամ

Անարդարությանը, վայրագությանը պիտի արձագանքի հասարակության ցանկացած անդամ
10.07.2026 | 12:13


Առաջին հայացքից բնական է թվում այն, որ բռնաճնշումների ենթարկվող անձի պարագայում արձագանք է ակնկալվում նրա ընկերներից, մտերիմներից, նրանով մարդ դարձածներից, նրանից օժանդակություն ստացածներից:

Բայց, մյուս կողմից, սա հասարակության ախտահարվածության, ցածր մակարդակի ցուցիչ է, ընդհանուր գաղափարներ, սկզբունքներ ու նպատակներ չունենալու, միասին նույն տարածքում նույն ժամանակահատվածում պարզապես ապրելու ու յոլա գնալու վկայություն է։

Անարդարությանը, վայրագությանը պիտի արձագանքի հասարակության ցանկացած անդամ, անկախ նրանից, թե ում դեմ է այդ ամենն իրականացվում։ Քանի դեռ հասարակությունը ձևավորման այս փուլում է, մեր ձևավորած պետությունը լինելու է այն, ինչ կա, շարունակելու է մնալ որևէ մեկ անձի սպասարկման մեխանիզմ ու չի աճելու մարդ պառկեցնող, նկարող, տարածողի մակարդակից։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 7471

Մեկնաբանություններ