«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ինչպես է գալիս ուժը

Ինչպես է գալիս ուժը
22.01.2026 | 21:59
Հունվարի 23
Տե՛ր, Դու ես մեր ապավենը:
Տե՛ր Աստված, Դու՛ ես մեր վստահությունը:
Տե՛ր, արի ու խոսի՛ր մեզ հետ:
Ամեն զորություն Ինձ տրվեց:
Զորությունը Ի՛մն է տալու և Ի՛մն է հետ քաշելու համար:
Այնուհանդերձ, անգամ Ե՛ս եմ ընդունում, որ չեմ կարող զորությունը հետ քաշել մի հոգուց, որ Ինձ մոտ է բնակվում, որովհետև այս դեպքում թեպետ իբրև պարգև չի տրվում, բայց ինքնաբերաբար, անզգալի կերպով Ինձնից փոխանցվում է Իմ աշակերտին: Շնչառության պես այն ներս է առնվում` Իմ ներկայության մեջ ապրող հոգու կողմից:
Սովորի՛ր ինքդ քեզ փակել Իմ ներկայության մեջ, այդ ժամանակ առանց խոսքի կունենաս այն ամենը, որ ցանկանում ես վերցնել Ինձնից` ուժը, զորությունը, ուրախությունը, առատությունը:
Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ