Վերջին 10-օրյակների ընթացքում խորհրդարան կոչվածում ամենից շատ լսված ու օգտագործված տերմինները «բարեկրթություն» ու «բարեվարքություն» հասկացություններն էին, սակայն դրանք, ինչպես և կանխատեսվում էր, ջախջախվեցին ու փոշիացան Փաշինյանի հենց առաջին այցից հետո...
Մի պահ շեղվենք ՀՀ ներքին ալեկոծումներից, բռնություններից ու ճնշումներից, որոնք Փաշինյանի ոչ լեգիտիմ իշխանության օրոք ոչ միայն չեն դադարելու, այլև միայն ուժգնանալու են։ Կենտրոնանանք վճռորոշ՝ աշխարհաքաղաքական խնդիրների վրա...
Օգոստոսի 24-ին Ազգային ժողովը հաստատեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը։ Սա ոչ թե հերթական հնգամյա ծրագիր է, այլ Հայաստանի պետական ինքնությունը, արտաքին կողմնորոշումը և պատմաքաղաքական օրակարգը վերաձևակերպելու իշխանական նախագիծ...
Եթե աշունից հետո ձմեռ չգար, աշունն իմ ամենասիրած եղանակը կլիներ։
Չէ՛, իսկապես, աշնան մեջ դեռ մնում են ամռան բոլոր հյութերը, բոլոր հոտերը, բոլոր գույները, բայց չկա ամառվա խեղդող շոգը, ու դրանց գումարվում են աշնան գույները...
«Նախկինների» ձերբակալությունները խոսում են այն մասին, որ իշխանությունը շատ ծանր իրավիճակում է: 2018-ին իշխանության բերված խմբի գլխավոր հենարանը հենց «նախկիններն» են...
Դիրքում քնելը` լինի օրապահ, լինի պարեկ, լինի ժամապահ, լինի մարտական դիրքի դիրքապահ, լինի այլ ծառայության` անցակետի հերթապահ և այլն, քնելը միշտ, բոլոր ժամանակներում` խաղաղ թե պատերազմի, նույն կերպ է կանոնակարգվում...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...