«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Բասարգեչարն ի՞նչ է, որ չմարսեն

Բասարգեչարն ի՞նչ է, որ չմարսեն
28.08.2026 | 13:44


Ըստ Փաշինյան Նիկոլի, «եթե այսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք»:
Կանցնեն տարիներ և օրերից մի օր, նույն տրամաբանությամբ պայմանական փաշինյաննիկոլը կասի` «եթե այսօր չասենք Դարաչիչակ, նշանակում է` Արտաշատի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք»:
Գիտե՞ք ինչու: Որովհետև, նորանկախ Հայաստանի բնակիչները մարսեցին Արծվաշենը, Արցախը, Կիրանցը, Ջերմուկի տարածքները, TRIPP-ը, հետևաբար` Դարաչիչակն ու Բասարգեչարն ի՞նչ է, որ չմարսեն:
Նկարում Գեղարքունիքի մարզի պատկերով Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» անվանմամբ գինին է:

Կարեն Հեքիմյան
Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ